Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էլի բազմամարդ թաղումներ ու կնունքներ, քեֆ, ուրախություն, լրջացե՛ք». Վարազդատ Կարապետյան

20:55, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
«Էլի բազմամարդ թաղումներ ու կնունքներ, քեֆ, ուրախություն, լրջացե՛ք». Վարազդատ Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հիանալի կարգապահություն և պատասխանատվություն էր նկատելի Երևանի փողոցներում, հատկապես՝ Կենտրոնում։ Մարդիկ կրում էին դիմակներ և ակնհայտ էր, որ գիտակցում էին պահի լրջությունը։

Հետո վերադարձա Սևան, որը պարետատան որոշմամբ փակ քաղաք է, համաճարակի ահագնացող վտանգով, ապա՝ Գավառ և հարակից գյուղերը։

Բացարձակ անտարբեր ժողովուրդ, անպատասխանատու վերաբերմունք։
     Էլի բազմամարդ թաղումներ ու կնունքներ, քեֆ, ուրախություն...

Ժողովուրդ, հաջորդ մեծ փորձանքը հենց գյուղերում կսկսվի, լրջացե՛ք։ Մեր մեծերը հիմա հիմնականում գյուղերում են, ձեզ չեք հարգում ու սիրում, գոնե իրենց նկատմամբ հարգանքից դրդված ձգվե՛ք։

Համայնքների ղեկավարներին։
     Ընկերներ ջան, լավամարդ լինելու պաշարն սպառվել է։ Ուղղակի արգելե՛ք բազմամարդ միջոցառումները, եթե հարկ է՝ ոստիկանության հետ համատեղ։
     Հիմա համատեղ ջանք է պետք՝ ամեն մեկիս ու բոլորիս համատեղ ջանքը, որ էս ախտը մեր տնից մաքրենք»:

6817 | 0
Facebook