Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առանց շահի՝ այդպիսի կեղտոտ սուտ չեն բստրում». Լյովա Եղիազարյան

17:15, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
«Առանց շահի՝ այդպիսի կեղտոտ սուտ չեն բստրում». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոն մուրացող ու մերժում ստացող մարդը կարող է հոգեկան հիվանդություններ ձեռք բերել: Օրինակները բազմաթիվ են, բայց ամենաակնառուն Հրանտ Բագրատյանն է:

Ասում է, որ Հայաստանում վարակվել են 150 000 մարդ:

Որտեղի՞ց է վերցրել այս թվերը:

Իհարկե, բստրել է:

Բստրել է միայն խուճապ հարուցելու և իշխանության գործունեությունը սևացնելու նպատակով:

Բստրել է ռևանշիստների մեդիաներում լկտի քարոզչություն իրականացնելու համար:

Բստրել է, որովհետև ուզում է իր մոռացված մռութը մարդիկ հիշեն:

Առանց շահի՝ այդպիսի կեղտոտ սուտ չեն բստրում:

Նախկին վարչապետից խեղկատակ դառնալու վերջը»:

6295 | 2
Facebook