Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#Xiaomi-ն մինչև տարեվերջ կդադարեցնի #4G սմարթֆոնների արտադրությունը

17:20, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
#Xiaomi-ն մինչև տարեվերջ կդադարեցնի #4G սմարթֆոնների արտադրությունը

Xiaomi ընկերության գործադիր տնօրեն Լեյ Ցզյունը հարցազրույց է տվել և խոսել ապագայում իր ընկերության ծրագրերի մասին։ Ըստ նրա՝ մինչև տարեվերջ Xiaomi-ն կդադարեցնի Չինաստանի շուկայի համար 4G սմարթֆոնների արտադրությունը: Ընկերությունն իր ջանքերը կուղղի 6G ցանցերի հետազոտությանն ու արբանյակային ինտերնետի զարգացմանը: Ըստ նրա՝ 5G-ն հեղափոխություն կկատարի ոլորտում այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են՝ 4K/8K տեսակոնֆերանսները, ինքնակառավարումը և այլն։

Ավելի մեծ ուշադրություն կդարձվի բջջային տեխնոլոգիաներին և AIoT-ին: Բացի այդ, արտադրողը կմշակի բնական աղետները նախազգուշացնող համակարգեր:

8725 | 0
Facebook