Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել. «Հրապարակ»

09:00, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել. «Հրապարակ»

«ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի մշտական հանձնաժողովում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի և ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի նախօրեի «առերեսումն» անցել է բավականին բուռն մթնոլորտում։

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ով նախարար Արայիկ Հարությունյանի գլխավոր մրցակիցն է, և նրանց ջրերը մի առվով չեն հոսում, իմքայլական պատգամավորների հետ նեղն է գցել փոխնախարարին, ով, ի դեպ, խոստովանել է, որ Գոգյանի հետ հանդիպումն ինքն է նախաձեռնել, սակայն ասել է, թե դա «տղայական ռազբորկա» չի եղել, ինչպես մամուլն է ներկայացրել։

ԱԺ հանձնաժողովականները դուրս են եկել Գոգյան-Թամրազյան հակամարտության շրջանակից և նախարարության ներկայացուցչին մեղադրանքներ առաջադրել իրավիճակին չտիրապետելու և ոլորտը բախտի քմահաճույքին թողնելու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

5225 | 0
Facebook