Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բայց արդյո՞ք կարմիր է». Արման Բաբաջանյան

00:20, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
«Բայց արդյո՞ք կարմիր է». Արման Բաբաջանյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես Մաֆիա խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող, բայց արդյո՞ք կարմիր է։ Ո՞ր դեսպանին էր համարում ՀՀ լավագույն դեսպաններից։ Ու՞մ հետ էր կապերի մեջ՝ ըստ լայնորեն տարածված տեղեկությունների։ Արման Բաբաջանյանը շարունակում է անպատասխանատու հայտարարությունները. որևէ հիմնավորում մինչ օրս չի կարողացել ներկայացնել, որովհետև որևէ միտք ձևակերպելու համար պոպուլիզմը բավարար չէ:
     Հ․Գ․ Իսկ վեթինգի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են մինչև տարեվերջ, ըստ Դատական օրենսգրքի անցումային դրույթների՝ ստուգվելու են դատավորների հայտարարագրերը. պրոցեսը շարունակական է լինելու»։

5339 | 0
Facebook