Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թերթաքարային նավթի 17 ընկերություններ սնանկ ճանաչվելու գործընթաց են սկսել

01:05, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
Թերթաքարային նավթի 17 ընկերություններ սնանկ ճանաչվելու գործընթաց են սկսել

ԱՄՆ-ում թերթաքարային նավթային ձեռնարկությունները լուրջ խնդիրների առջև են կանգնել` կորոնավիրուսի համավարակի բռնկման և նավթի պահանջարկի անկման պատճառով։ Այս տարի 17 ընկերություն արդեն սկսել է սնանկության գործընթացը, գրում է Financial Times-ը:

Ըստ թերթի՝ այդ ընկերությունների ընդհանուր պարտքը կազմում է մոտ 14 միլիարդ դոլար, իսկ մինչև 2020 թվականի վերջը սնանկ կարող են ճանաչվել մինչև 73 ընկերություն:
     «Հարցի էությունն այն է, որ լինելու է սնանկության և վերակազմավորման ալիք»,- նշում է Ռեգինա Մեյերը, ով ղեկավարում է KPMG ընկերության էներգիայի և բնական պաշարների բաժինը:

9819 | 0
Facebook