Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տան հեռուստացույցն ընկել է վրան». Գևորգ Դերձյանը՝ 5-ամյա երեխայի մահվան մասին

12:30, երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ.
«Տան հեռուստացույցն ընկել է վրան». Գևորգ Դերձյանը՝ 5-ամյա երեխայի մահվան մասին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։

Մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ, խնդրում եմ չշահարկել։ Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Տան հեռուստացույցը (սովետական) ընկել է վրան:

Երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, մայիսի 20-ին` առանց գիտակցության, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա»։

16433 | 0
Facebook