Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աբովյանի եկեղեցու մոտ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

12:00, երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ.
Աբովյանի եկեղեցու մոտ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

2020թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից մոտ տղամարդու դի կա:
     Նույն օրը նշված վայրում հայտնաբերել է 40-ամյա տղամարդու դի` գլխի շրջանում համեմատաբար սուր եզր ունեցող բութ առարկաների միջոցով հասցված բազմաթիվ գանգուղեղային վնասվածքներով:
     Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով:
     Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1952թ.:
     Վերջինս ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով և հարցաքննվել:
     Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
     Նախաքննությունը շարունակվում է:

8786 | 0
Facebook