Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը մեկ օրում ավելացել են 90 հազարով

13:15, երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ.
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը մեկ օրում ավելացել են 90 հազարով

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 5 307 298 դեպք, մահացել է 342 070 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 5 498 849 մարդ, մահացել է 346 269 հիվանդ, ապաքինվել՝ 2 368 016-ը։

Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 1 662 768, որին հաջորդում են Բրազիլիան (374 898), Ռուսաստանը (353 427), Մեծ Բրիտանիան (262 547), Իսպանիան (235 400), Իտալիան (230 158), Ֆրանսիան (183 067) և Գերմանիան (180 600):

8979 | 1
Facebook