Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քամի ճոճելուց բացի այլ բանի ունա՞կ եք». Վահագն Վարագյան

03:15, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
«Քամի ճոճելուց բացի այլ բանի ունա՞կ եք». Վահագն Վարագյան

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թորոսյան Արսենը հերթական ստատուսն է գրել կորոնավիրուսով վարակվածների վիճակի մասին:

Մեկնաբանություններում մարդիկ հիմնականում տարբեր խնդիրներ են բարձրաձայնում ու բողոքում իշխանությունների անգործությունից: Մի քաղաքացի ասում է, որ իր հարևանը, ով նույն մուտքում է հիմա բնակվում, կորոնավիրուսով վարակված է, բայց ընտանիքի անդամներն ազատ տեղաշարժվում են: Թեժ գիծ էլ զանգել, տեղեկացրել են, բայց արձագանք չկա: Երեկ նաև մամուլում շրջանառվեց, որ Ծաղկաձորից հիվանդին բերել ու իջեցրել են Ավանի կամուրջի մոտ և ասել՝ տուն գնա: Հիմա հարց. մի ամբողջ 88 հոգանոց խմբակցությունով քվեարկեցիք և անցկացրեցիք տեղորոշման մասին օրենքը, որով, իբր թե վերահսկելու էիք քաղաքացիների տեղաշարժը: Բացի ընդդիմադիրներին վերահսկելուց, այդ օրենքը որևէ ձևով գործե՞լ է, թե՞ ոչ: Այս ողջ ընթացքում որևէ որոշում կամ օրենք կորոնավիրուսի դեմ իրական պայքար ծավալելու համար չգործեց, և այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է կորոնավիրուսային հեղափոխության մասին: Պարոʹն վարչապետ, Դուք քամի ճոճելուց բացի այլ բանի ունա՞կ եք»:

6474 | 5
Facebook