Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կարող է արդյոք պտուղն արգանդում վարակվել կորոնավիրոսով. բացատրում է մանկաբարձ-գինեկոլոգը

22:30, երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Կարող է արդյոք պտուղն արգանդում վարակվել կորոնավիրոսով. բացատրում է մանկաբարձ-գինեկոլոգը

Երեխան չի կարող մոր արգանդում վարակվել կորոնավիրուսով, այս մասին հայտարարել է ՌԴ Առողջապահության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանը: Նրա խոսքով՝ վարակումը կարող է տեղի ունենալ բացառապես ծննդաբերությունից հետո:

«Մայրը, այսպես ասած, պաշտպանում է իր երեխային, անգամ՝ եթե ինքը վարակված է COVID-19-ով: Երեխան ծնվում է առողջ, ստերիլ: Եթե անգամ նորածինները վարակվում են, ապա միայն այն դեպքում, երբ մայրը կամ շրջապատը վարակում են նորածնին»,- բացատրել է մասնագետը:

Ավելի վաղ ԱՄՆ-ում 200 երեխայի մոտ հայտնաբերվել էր անհասկանալի բորբոքային համախտանիշ, որը, հնարավոր է, կապ ունի կորոնավիրուսի հետ:

10178 | 0
Facebook