Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Դանիելյանը մերժել է Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքը

19:35, երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Արմեն Դանիելյանը մերժել է Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր՝ մայիսի 25–ին, մերժեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքը կալանքը 2 ամսով երկարացնելու դեմ, Խաչատրյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

2008-2014-ը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Խաչատրյանն, ըստ փաստաբանների, ունի ողնաշարի և հենաշարժական ապարատի խնդիրներ, մարմնում իմպլանտ է տեղադրված։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:

| | |
1683 | 0
Facebook
COMMENT.am