Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռազբորկա» անելու լուրերն աբսուրդի ժանրից են». Գրիշա Թամրազյանը՝ դռնփակ նիստի մասին

18:50, երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
«Ռազբորկա» անելու լուրերն աբսուրդի ժանրից են». Գրիշա Թամրազյանը՝ դռնփակ նիստի մասին

«Պարոն Գոգյանի հետ, բացի աշխատանքային և գործնական քննարկումներից, որևէ ուրիշ բան չի եղել»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը:

Հարցին, թե ի՞նչ ռազբորկայի մասին է խոսքը, որ նրան հրավիրել եք քննարկման, վերջինն արձագանքեց. «Ռազբորկա» անելու լուրերն աբսուրդի ժանրից են»:

ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ չի քննարկվել նաև իր հրաժարականի հարցը:

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստը, որին ներկա են ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը և ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը:

4494 | 0
Facebook