Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Իրադարձություններ

Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերը մնացել են անցակետում

MonPM+04E_+040մայիսիE_մայիսի+0400RմայիսիPM+04_1+0400118_2_81, MonPM+04E_մայիսի+0400RմայիսիPM+04_1+0400118_81 թ.
Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերը մնացել են անցակետում

Ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի Դաշնության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ է, գտնվում են Հայաստանում, և չեն կարողանում մեկնել Ռուսաստան: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Քաղաքացիները փորձել են իրենց մեքենաներով ուղևորվել, սակայն Բագրատաշենի անցակետի աշխատակիցները չեն թույլատրում նրանց մեկնել իրենց երկիր: Կայքի փոխանցմամբ զանգահարած քաղաքացին ասել է. «Մենք դիմել ենք թե՛ դեսպանատուն, թե՛ միացյա ազգերի կազմակերպություն, ոչ մի տեղից ոչ մի քայլ չեն անում, չեն թույլատրում, որ դուրս գանք: Խնդիրը նրանում է, որ բազմաթիվ մարդիկ եկել ու մնացել են Հայաստանում, չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստան: Այստեղ՝ Բագրատաշենի անցակետում, ներկա դրությամբ մոտ 40 մեքենա կա, մոտ 130 հոգի մարդկանցով: Մնալու ենք այնքան, մինչև որ մեր հարցին լուծում տան: 7-8 մեքենա կա կանգնած, որտեղ երեխաներ կան, և մնալու տեղ չունեն, ո՛չ օգնություն են տալիս, ո՛չ մեր խնդրին են լուծում տալիս: Մենք 2 շաբաթ առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչի հետ խոսեցինք, խնդիրը ներկայացրեցինք, ասեցինք, որ համապատասխան ծրագիրը նորմալ չի գործում, չենք կարողանում գրանցվել, գրանցվածներին էլ հաղորդագրություն չի գալիս: Մեր՝ Ռուաստան գնալը ոչ ինքնաթիռով են կազմակերպում, ոչ ավտոբուսներով»:

Զանգահարած քաղաքացու խոսքով՝ իրենք Բագրատաշենի անցակետի աշխատակիցներից փաստաթուղթ են պահանջել, թե ինչ հիմքով չեն թույլատրում քաղաքացիներին վերադառնալ իրենց երկիր, որտեղից սակայն որևէ թուղթ չեն ներկայացրել. «Մենք թուղթ ենք ուզում, որտեղ գրված է, որ ՀՀ կառավարությունն ու վարչապետը մեզ արգելել են դուրս գալ: Բայց ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը խոչընդոտ չի հանդիսանա, որ այլ երկրի քաղաքացիները Հայաստանից դուրս գան»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

10854 | 0
Facebook