Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեխիայում չեղարկվել է հանրային վայրերում բժշկական դիմակ կրելու պահանջը

18:05, երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Չեխիայում չեղարկվել է հանրային վայրերում բժշկական դիմակ կրելու պահանջը

Սոցիալական սահմանափակումների ճնշող մասը Չեխիայում չեղարկվել է, ինչը պայմանավորված է երկրում համաճարակաբանական իրավիճակի բարելավմամբ, գրում է ТАСС-ը:
     Սահմանափակող միջոցառումների փուլային չեղարկումը երկրում սկսվել է ապրիլի 20-ից, իսկ այսօրվանից թույլատրվում է փողոցում դիմակ չկրել։ Այն պարտադիր է միայն հանրային փակ վայրերում՝ խանութներում, ինչպես նաև հանրային տրանսպորտում։
     Սանիտարական և հիգիենայի խստագույն պահանջների պահպանման դեպքում իրենց աշխատանքը կարող են վերսկսել հյուրանոցները, ֆիտնես կենտրոններն ու շոգեբաղնիքները, ռեստորաններն ու սրճարանները: Հանրային սննդի վայրերում հաճախորդները պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը:

6566 | 0
Facebook