Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս տեմպերով մի քանի օրից Բելառուսին էլ կանցնենք». Հրանտ Բագրատյան

16:25, երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
«Այս տեմպերով մի քանի օրից Բելառուսին էլ կանցնենք». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր կ-վ-սի դեպքերով ՀՀ-ում ռեկորդ է գրանցվել՝ 452 դեպք։ Համարյա այնքան, ինչքան Վրաստանում 3.5 ամսում։ Հատկանշական է, որ դեպքերի բացարձակ թվով անցանք Մոլդովայից։ 100000 բնակչի հաշվով ՀՀ-ն «առաջատար» է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ։ Բացառություն է կազմում միայն Բելառուսը։ Այս երկիրը, ինչպես և Շվեդիան, կարանտինային միջոցառումներ չի իրականացրել։ Արդյունքը սարսափելի է։ Գլխներին են խփում, արդեն ուշ է։ ՀՀ-ն իբր թե ԱԴ է մտցրել, նույնիսկ պարետ ունի։ Բայց արի ու տես վիճակը նույնքան վատ է։ Այս տեմպերով մի քանի օրից Բելառուսին էլ կանցնենք»:

6346 | 1
Facebook