Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 15 դեպք է հաստատվել

16:05, երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 15 դեպք է հաստատվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը թեստավորվել է 46 մարդ, որոնցից 15-ի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակի առկայություն: 9-ը հաստատության սաներն են, 6-ը՝ աշխատակիցները: Բարեբախտաբար, նրանցից որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան, իրենց լավ են զգում: Նրանք չեն հոսպիտալացվել, մեկուսացվել են հաստատությունում, որտեղ երեխաների խնամքն ապահովելն ավելի հեշտ է:
     Վարակի առաջին կասկածներն ի հայտ են եկել հաստատության աշխատակիցներից մեկի մոտ, մայիսի 23-ի երեկոյան՝ ջերմությունը բարձրացել է մինչև 37.6: Աշխատակիցը միանգամից մեկուսացվել է:
     Այս պահին հաստատությունում աշխատում են մեր բժիշկ մասնագետները, ինչպես նաև հրավիրված համաճարակաբան և բժիշկ, տարածքը ևս մեկ անգամ ախտահանվել է:
     Հաստատությունը կարանտինային ռեժիմով աշխատել է փետրվարի 27-ից, իսկ մայիսի 19-ից անցել փակ ռեժիմի»:

7274 | 2
Facebook