Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում

15:30, երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում

Մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 244 պացիենտ, որոնցից 166-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 9 դեպք։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1814 նմուշառում, մայիսի 12-ից 24-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 491 նմուշառման հետազոտություն, այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

3270 | 0
Facebook