Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Եվրոպական ևս մեկ երկիր հայտարարել է կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին

17:40, երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Եվրոպական ևս մեկ երկիր հայտարարել է կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին

Եվրոպական ևս մեկ երկիր՝ Չեռնոգորիան հայտարարել է կորոնավիրուսի համավարակի դեմ հաղթանակի մասին: Այս մասին գրել է Չեռնագորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Twitter միկրոբլոգի իր էջում:

«Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարեց կորոնավիրուսը: Այլևս հիվանդներ չունենք»,- գրել է Ջուկանովիչը:

Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել երկրի պետական մարմինների համակարգված աշխատանքի և հասարակության պատասխանատվության շնորհիվ: Ջուկանովիչը շեշտել է, որ այժմ կառավարությունը լծված է համաճարակի հետևանքները վերացնելու գործին։
     Համաձայն վերջին տվյալների՝ Չեռնոգորիայում գրանցվել է համավարակի 324 դեպք, 9 մարդ մահացել է, 315-ը՝ ապաքինվել:

19828 | 0
Facebook