Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խնդրում եմ հայտարարությունս դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում». ԿԳՄՍ նախարար

13:40, երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
«Խնդրում եմ հայտարարությունս դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում». ԿԳՄՍ նախարար

«Մամուլում տարբեր օգտատերերի, որոշ մարդկանց շուրթերով ինչ-որ հովանավորչության մասին խոսակցություններ են գնում: Ճիշտն ասած, արդեն հոգնեցուցիչ են այն գործընթացները, որի արդյունքում մենք անընդհատ պետք է հերքումներ տանք»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա անդրադարձել է ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի մայիսի 14-ի հայտարարությանը. «Սմբատ Գոգյանն ասել է, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքներում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն վերջինը դեռ իրականացնում է իր պարտականությունները, քանի որ նրան հովանավորում են ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանն ու ես»,- ասաց նախարարը:

Հարությունյանի խոսքով՝ Գոգյանի այդ հայտարարությունը կարող է վկայել «հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ», մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և այլն:

«Ես սրանով խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի հայտարարությունները, այնպես էլ՝ նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերը»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

13101 | 0
Facebook