Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիշեցի մղձավանջային 90-ականները». Ավետիք Իշխանյան

23:10, կիրակի, 24 մայիսի, 2020 թ.
«Հիշեցի մղձավանջային 90-ականները». Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում։ Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ։ Որքանո՞վ են իրական «առերևույթ» հարուցված քրեական գործերը։ Համենայնդեպս, հիշենք, որ այս քաղաքապետերն իշխող ՔՊ-ից չեն։ Որքան հիշում եմ, Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետի դեմ էլ է հարուցված քր․ գործ, ով էլ ԲՀԿ-ական այլ գործչի հետ միասին պատանդներ են պահվում․ «Տե՛ս, հա Գագիկ Ծառուկյան, խելոք մնա․․․»։
     Հերթական անգամ հիշեցի մղձավանջային 90-ականները, երբ 1992թ․ սպանվեց Աշտարակի քաղաքապետ, ոչ ՀՀՇ-ական, ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանը։
     Բարեբախտաբար, առայժմ չեն սպանում, բայց ահաբեկում են, ներխուժում բնակարաններ, խուզարկում, ծեծում, ջարդում»։

7337 | 3
Facebook