Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անգամ ընտանիքի անդամները մեքենայում պետք է կրեն դիմակներ». վարչապետ

22:05, կիրակի, 24 մայիսի, 2020 թ.
«Անգամ ընտանիքի անդամները մեքենայում պետք է կրեն դիմակներ». վարչապետ

«Ավտոմեքենաները համարվում են փակ տարածք և ցանկացած տրանսպորտային միջոցում, եթե կա մեկից ավելի մարդ, ապա բոլորն անխտիր պետք է կրեն դիմակ: Անկախ նրանից՝ մեքենայի մեջ գտնվողները մի ընտանիքի անդամներ են, թե ոչ: Պահանջը չկատարողները կպատժվեն խստագույնս»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով դիմակներ ձեռք բերելու ֆինանսական դժվարություններին, նա կոչ արավ գնելու հնարավորություն չունենալու դեպքում տնային պայմաններում կարել ու կրել դիմակներ: «Եթե մենք պահպանենք դիմակներ կրելու ճիշտ հիգիենան, ձեռքերի մաքրության հիգիենան, ապա իրավիճակը հնարավոր կլինի վերահսկել»,- կոչ արավ Փաշինյանը՝ նշելով, որ այս ամենը կառավարության, կամ իր համար չի արվում, այլ՝ մեր բնակիչների, մեր տարեցների առողջության ու կյանքի համար:

| | |
17472 | 0
Facebook