Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արցունքաբեր գազ, տասնյակ ձերբակալվածներ. Հոնկոնգում վերսկսվել են ցույցերը

19:45, կիրակի, 24 մայիսի, 2020 թ.
Արցունքաբեր գազ, տասնյակ ձերբակալվածներ. Հոնկոնգում վերսկսվել են ցույցերը

Հոնկոնգի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ, ովքեր բողոքի նոր ակցիաներ են սկսել մայրցամաքային Չինաստանի կողմից ընդունված պետանվտանգության նոր օրենքի դեմ:

Սա առաջին բողոքի ակցիան է «Հոնկոնգի իրավական համակարգի և հարկադիր կատարման մեխանիզմի բարելավման մասին» օրինագծի քննարկումների սկզբից ի վեր: Քննարկումներն անցնում են Չինաստանում: Ըստ այդ փաստաթղթի՝ Հոնկոնգի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն պետական դավաճանության, ապստամբության, ընդվզման, անջատողականության, դիվերսիոն գործողության համար:

Այսօր հարյուրավոր ցուցարարներ են դուրս եկել փողոց՝ վահաններով ու հակակառավարական կոչերով:

Նրանք պնդում են, որ այդ օրենքը քրեականացնում է ազատ կարծիքը:

Ի պատասխան՝ Ոստիկանությունն արցունքաբեր գազ և պղպեղի սրվակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Հոնկոնգի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տալիս զանգվածային կուտակումները կորոնավիրուսի վտանգի պատճառով:

Արցունքաբեր գազ, տասնյակ ձերբակալվածներ. Հոնկոնգում վերսկսվել են ցույցերը
Արցունքաբեր գազ, տասնյակ ձերբակալվածներ. Հոնկոնգում վերսկսվել են ցույցերը
Արցունքաբեր գազ, տասնյակ ձերբակալվածներ. Հոնկոնգում վերսկսվել են ցույցերը
13253 | 0
Facebook