Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ մոտեցմամբ մենք պիտի բանակ էլ չունենայինք». Արամ Սարգսյան

00:30, երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
«Այդ մոտեցմամբ մենք պիտի բանակ էլ չունենայինք». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համոզված եմ, որ 7 միլիոն հայ սփյուռքում ունեցող Հայաստանը պետք է հայրենական ավիափոխադրող ունենա, ոչ միայն նպատակահարմարության և ճգնաժամային իրավիճակներում մեր քաղաքացիներին սեփական միջոցներով տուն վերադարձնելու համար, այլև մեր դրոշի, զինանշանի, ինքնիշխանության և պետականության ցուցադրման ու ամրապնդման համար։ Փաստարկները, որ մենք չենք կարող մրցակցային լինել, իմ կարծիքով ծուլության, կամ, որ ավելի վատ է՝ սեփական ուժերը թերագնահատելու հետևանք են։ Այդ մոտեցմամբ մենք պիտի բանակ էլ չունենայինք, որովհետև անգամ մեր հարևանները շատ ավելի բազմամարդ ու ավելի մեծ բյուջեով բանակներ ունեն։

Պատմությունն ապացուցել է, որ մենք շատ ուժեղ ավիատորներ ենք ունեցել և ինչպես փոքրաթիվ բանակով և համեստ սպառազինությամբ կարողացանք ամենամարտունակ բանակն ունենալ տարածաշրջանում, այնպես էլ կարող ենք ամենամրցունակ հայրենական ավիաընկերությունն ունենալ։ Պարզապես մեր մտածողությանը պակասում են թևերը»:

7417 | 0
Facebook