Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընդդիմադիր պատգամավորի ծեծը վարչապետն արդարացրեց քաղաքականապես, իսկ ՀՔԾ-ն՝ իրավաբանորեն». Ռուբեն Մելիքյան

18:05, կիրակի, 24 մայիսի, 2020 թ.
«Ընդդիմադիր պատգամավորի ծեծը վարչապետն արդարացրեց քաղաքականապես, իսկ ՀՔԾ-ն՝ իրավաբանորեն». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հանցակազմի բացակայություն» իրավաբանական կոնցեպտը շատ կոնկրետ իմաստ ունի. տեղի է ունեցել ինչ-որ բան, որը, սակայն, հանցագործություն չէ, այսինքն՝ ըստ էության, թույլատրելի վարքագիծ է։ Հանգիստ կարելի է նորից նույն բանն անել։

Գոյություն ունեն «հանցակազմի բացակայությանը» շատ մոտ երկու այլ կոնցեպտներ՝ «հանցադեպի բացակայություն» և «ապացույցների անբավարարություն»։ Առաջինը նշանակում է՝ ոչինչ էլ տեղի չի ունեցել, իսկ եթե տեղի ունեցած լիներ՝ կարող է և հանցանք լիներ։ Բայց տեղի չի ունեցել։ Իսկ «ապացույցների անբավարարությունը» նշանակում է՝ չենք կարողացել ապացուցել, որ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Եթե կարողանայինք, այդ ինչ-որ բանը հանցանք կլիներ։

ՀՔԾ-ն երեկ ազդարարել է, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքում «հանցակազմը բացակայում է»։ Այսինքն՝ տեղի ունեցածն իրոք տեղի է ունեցել, սակայն այն քրեորեն արգելված, պատժելի վարքագիծ չի եղել, հետևաբար՝ կարելի է առանց վարանելու՝ նույնը կրկնել։

Փաստորեն, ընդդիմադիր պատգամավորի ծեծը մայիսի 8-ին վարչապետն արդարացրեց քաղաքականապես, իսկ 2 շաբաթ անց՝ ՀՔԾ-ն արդարացրեց իրավաբանորեն»։

4645 | 1
Facebook