Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սիսիանում վարակը մեծանում է». Արսեն Ավագյան

14:45, շաբաթ, 23 մայիսի, 2020 թ.
«Սիսիանում վարակը մեծանում է». Արսեն Ավագյան

ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին

Սիրելի սիսիանցիներ, նախնական տեղեկություններով Սիսիանում առկա են կորոնավիրուսի մի քանի տարբեր օջախներ և վարակը մեծանում է։
     Խնդրում եմ բոլորիդ` եղեք հնարավորինս ուշադիր, տանից դուրս եկեք խիստ անհրաժեշտության դեպքում, կրեք դիմակ և ձեռնոց, պահպանեք սոցիալական հեռավորությունը։
     Այսպես շարունակվելու դեպքում, Սիսիանն ամբողջությամբ կմեկուսացվի։
     Մտածեք ձեր և ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար»։

Նկարը Երևանից է` Կարեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից։

| | |
6504 | 0
Facebook
COMMENT.am