Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բժիշկն ասաց՝ սիրտս 20 տարեկանի սիրտ է»․ 96-ամյա քաղաքացին դուրս է գրվել

14:20, շաբաթ, 23 մայիսի, 2020 թ.
«Բժիշկն ասաց՝ սիրտս 20 տարեկանի սիրտ է»․ 96-ամյա քաղաքացին դուրս է գրվել

96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Նա բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն: «Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասել է Սերյոժա Ստեփանյանը, այս մասին տեղեկանում ենք բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջից։

| | |
4009 | 0
Facebook
COMMENT.am