Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քոչարյանի պաշտպանների բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին

14:00, շաբաթ, 23 մայիսի, 2020 թ.
Քոչարյանի պաշտպանների բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նշենք` փաստաբաններ Արամ Վարդևանյանն ու Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ընդդեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումների։

Դատարանը մայիսի 19-ին մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունները գրավով, ինչպես նաև Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորության դիմաց կալանքից ազատ արձակելու մասին։

4928 | 0
Facebook