Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ

12:05, շաբաթ, 23 մայիսի, 2020 թ.
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ը կորուստներ չի ունեցել:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

10431 | 0
Facebook