Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.

Համացանց

«Էս ծառի տերը հաստատ վերևներում ծանոթ ունի»․ վարչապետը կատակեց

11:55, շաբաթ, 23 մայիսի, 2020 թ.
«Էս ծառի տերը հաստատ վերևներում ծանոթ ունի»․ վարչապետը կատակեց

Վերին Դվին այցի ժամանակ վարչապետը հետաքրքրվեց՝ հակակարկտային համակարգն արդարացնո՞ւմ է սպասելիքները և առհասարակ, այս տարվա ծիրանի բերքից գո՞հ են։ «Տեղեր կա՝ լավ ա, տեղեր կա՝ չէ»,- ասաց գյուղացիներից մեկը։ «Հենա լավ էլ բռնել ա, էս ճյուղի վրա մի քիչ էլ ավել բերք լիներ, ճյուղերը կկոտրվեին․․․ Ասում եք՝ էս ծառի վրա ցոգոլ կա, բայց 10 մետր էն կողմ չկա, ո՞նց»,- ասաց Փաշինյանը։ Գյուղացիական տնտեսության մասնագետներից մեկն արձագանքեց. «Հատվածական են մշակել, որտեղ լավ մշակել են, էնտեղ կա, որտեղ չէ՝ չկա», ինչից հետո վարչապետը կատակեց․ «Լսեցի՞ք պատասխանը․․․ չէ, բայց ես ամեն դեպքում գիտեմ ճիշտ պատասխանը՝ էս ծառի տերը հաստատ վերևներում ծանոթ ունի, կամ դեպուտատի բարեկամ ա, կամ․․․»։

| | |
3420 | 0
Facebook
COMMENT.am