Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Օրենքն արագ կփոխեն, դատավորներին դժվար կընտրեն․ «Հրապարակ»

09:05, շաբաթ, 23 մայիսի, 2020 թ.
Օրենքն արագ կփոխեն, դատավորներին դժվար կընտրեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանություններն անհամբեր սպասում են, թե ինչ պատասխան կտա Վենետիկի հանձնաժողովը հանրաքվեի չեղարկման, ՍԴ դատավորներին առնչվող իրենց հարցումներին»,- ասաց սահմանադրագետը: Ի՞նչ ժամկետներում կպատասխանեն։ «Նայած թե ինչ են պայմանավորվել միմյանց հետ, բոլոր դեպքերում կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը դժվար թե համաձայնություն տա 12 տարի պաշտոնավարած դատավորների նկատմամբ իշխանության «նկրտումներին», իշխանություններն այդ 3 դատավորի հարցը կլուծեն ԱԺ-ում` կարճ ժամկետում կատարելով սահմանադրական փոփոխություններ»:

Երեքն են` Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը: «Բոլորն էլ նշանակվել են Տեր-Պետրոսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նշանակված դատավոր չկա, եթե իշխանությանը հաջողվի նրանց պաշտոնանկ անել, կմնան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ժամանակ նշանակված դատավորները»: Իսկ ինչո՞ւ են ուզում հանել այդ երեքին։ «Ենթադրում են, որ ՍԴ բալանսը կփոխվի՝ Թովմասյանին նորերը չեն ընտրի։ Վստահ եմ՝ սխալվում են․ Հրայրը կընտրվի, որովհետև բալանսը կրկին իր օգտին է, ընդ որում` ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների ժամանակ պետք է նաև դրույթ ընդունեն, որ ՍԴ նախագահին նորից պետք է ընտրեն, այլապես իրավունք չունեն Հրայր Թովմասյանին կրկին ընտրել»: Կարծում եք՝ դատավորների վրա ճնշում չե՞ն գործադրի։ «Ճնշում կգործադրեն բոլորի վրա, սակայն արդյունքը կլինի նույնը, մանավանդ որ այնքան բան է փոխվել»:

Մանրամասները՝ թերթի համարում։

5098 | 1
Facebook