Լահորից Կարաչի մեկնող ուղևորատար ինքնաթիռ է կործանվել Կարաչիի օդանավակայանի մոտ, հայտնում է Geo TV հեռուստաընկերությանը: Pakistan International Airline ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը չվերթն իրականացրել է Airbus A320-ով:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է մոտ 100 մարդ:
Հայտնի է, որ օդանավն ընկել է բնակելի տների վրա։
Պակիստանցի օդաչու Ֆահր-է-Ալամը Twitter միկրոբլոգի իր էջում գրել է, որ ինքնաթիռի օդաչուները դիսպետչերների հետ զրույցի ընթացքում հաղորդել են շարժիչի խնդիրների մասին։