Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Մենք մեր ուժերով գնեցինք ջերմաչափ, որը շատ թանկ արժեր». ի՞նչ խնդիրներ են ներկայացնում մարզադպրոցների տնօրենները

13:40, ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ.
«Մենք մեր ուժերով գնեցինք ջերմաչափ, որը շատ թանկ արժեր». ի՞նչ խնդիրներ են ներկայացնում մարզադպրոցների տնօրենները

Համավարակի հետ կապված սպորտի ոլորտում ևս խնդիրներ են առաջացել․ Ազգային ժողովում կազմակերպվել է քննարկում, որին մասնակցում են Հայաստանի մի շարք մարզադպրոցների ղեկավարներ:

Երևանի կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրեն Բելլա Ղազարյանը՝ խոսելով պարետատան սահմանափակումների մասին, նշեց․ «Շատ դժվար է այս խմբերում, այս պայմաններում աշխատանքը համակարգել, որովհետև ամեն խմբի հետ մեկ պարուսույց ու մեկ մարզիչ է աշխատում: Ծնողների մեծ մասը չի ուզում երեխաներին բերել՝ ասելով՝ մինչև այս համավարակը չվերանա, չենք բերելու: Ծնողներ էլ կան, որ աշխատում են և պատրաստ են երեխաներին բերել մարզադպրոց»:

Շենգավիթ համալիրի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանն նշեց, որ եթե կա պարետատան հրաման՝ մարզումները վերսկսելու, հրամանի հետ միասին պետք է տրամադրվեին նաև միջոցներ. «Մենք մեր ուժերով գնեցինք ջերմաչափ, որը շատ թանկ արժեր, ալկոգել, ախտահանող միջոցներ, դիմակ, ձեռնոցներ, որոնցով ամեն օր ախտահանվում է դպրոցի տարածքը: Այս ամենը մենք չենք կարող մեր ուժերով մշտապես ապահովել, որովհետև ամսական կտրվածքով 120-150 հազար գումար է անհրաժեշտ»,- մանրամասնեց տնօրենը:

Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի փոխտնօրենի դիտարկմամբ, 12 հոգին մեկ մարզչի մոտ մարզվելը լուրջ խնդիր է և բարդ. «Ես կխնդրեի հետագայում հարց բարձրացվի՝ մարմնամարզական մարզաձևերի խմբերի կոմպլեկտավորման չափորոշիչները փոխել, որովհետև 12 երեխան մեկ մարզիչի մոտ մարզվելով արդյունավետություն չի կարող ապահովել»:

Ձյուդոյի գլխավոր քարտուղար, ֆեդերացիայի նախագահի տեղակալ Հովհաննիսյան Թաթուլն էլ նշեց, որ մարզիկները մշտապես շփման մեջ են և, ըստ նրա՝ «կոնտակտայինը» շատ վատ վիճակում է. «Ինչպես գիտեք՝ այս մարզաձևը ոչ թե հեռվից է, այլ պետք է մոտենա, իրար փաթաթվեն, ինչը ընդհանրապես չի թույլատրվում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում
| | |
6009 | 0
Facebook
COMMENT.am