Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը ծրագրում է այս տարի ամբողջությամբ հաղթահարել աղքատությունը

20:30, ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ.
Չինաստանը ծրագրում է այս տարի ամբողջությամբ հաղթահարել աղքատությունը

Չինաստանը, չնայած կորոնավիրուսի համաճարակին և տնտեսության վրա հիվանդության բացասական ազդեցությանը, մտադիր է այս տարի ամբողջությամբ արմատախիլ անել աղքատությունը։ Այս մասին ասվում է Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանի կողմից ընթերցված զեկույցում:

«Մենք հաղթելու ենք աղքատության դեմ պայքարում»,- նշել է Լի Կեցյանը:
     Այս տարի իշխանությունները մտադիր են ակտիվորեն իրականացնել միջոցառումներ աղքատության մակարդակը նվազեցնելու և գյուղական բնակավայրերը վերականգնելու ուղղությամբ՝ ապահովելով նրանց առաջին նշանակության ապրանքատեսակների մատակարարմամբ ու գյուղական բնավայրերում բարձրացնելով կենսապայմանները։ Մինչև տարեվերջ Չինաստանը պետք է հաղթահարի աղքատությունը՝ ավելի քան 1000 գյուղում, որոնք ունեն ամենալուրջ խնդիրները:

8818 | 0
Facebook