Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19. աշխարհում վարակվածների թիվը

11:20, ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ.
#COVID_19. աշխարհում վարակվածների թիվը

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 4 904 413 դեպք, մահացել է 323 412 մարդ՝ աշխարհի 216 երկրում՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 5 106 686 մարդ, մահացել է 333 001 հիվանդ, ապաքինվել՝ 2 025 878-ը։

Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները` 1 577 287 մարդ ( 94 702 մահ): Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 317 554 մարդ (3 099 մահ), Բրազիլիան՝ 3-րդ տեղում է (310 087 դեպք և 20 047 մահ), Մեծ Բրիտանիան՝ 4-րդ (252 246 դեպք և 36 124 մահ), Իսպանիան՝ 5-րդ (233 037 դեպք և 27 940 մահ)։

6059 | 0
Facebook