Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է

10:45, ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ.
Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է

Սիրված դերասան Ա. Խոստիկյանը ծնվել է 1929 թվականի մայիսի 22-ին` Երևանում: Ավարտել է Երևանիի թիվ 30 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից: 1947-51թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Գուլակյանի կուրսում։

Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է
Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է
Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է
Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է

Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի` «Քանդած օջախ», Տումանսկու` «Մաշենկա», Լաունսի` «Վերոնայի երկու ազնվականները» դերերը: 1951թ-ից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, ուր մինչև 1990-ականները ստեղծել է մեծ ու փոքր բազմաթիվ դերեր։ Եղել է լուրջ կատակերգակ դերասան:

Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է
Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է

Նկարահանվել է նաև հեռուստաթատրոնում և ֆիլմերում` «Ոսկե ցլիկ», «Մոր սիրտը», «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Շրթներկ համար 4», «Մեր բակը», «Հարսնացուն Ջերմուկից» և այլն: Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ:

Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է
Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է
1987-ին ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան:

Արմեն Խոստիկյանն արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:

Մահացել է Երևանում:

Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է
Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է
Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է
Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է

12203 | 0
Facebook