Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական վթար Գեղարքունիքում. մահացածը Ոստիկանության ավագ տեսուչ էր

00:55, ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ.
Ողբերգական վթար Գեղարքունիքում. մահացածը Ոստիկանության ավագ տեսուչ էր

Մայիսի 21–ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
     Ժամը 21:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Երանոս գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 24 մակնիշի 13 LL 696 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 340 DF 499 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Մահացածը Գոռ Զաքարյանն էր, ով աշխատում էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում՝ որպես ավագ տեսուչ:

| | |
4081 | 0
Facebook
COMMENT.am