Խնդրում ենք սպասել...

Համացանց

Թոքերի 70% ախտահարում ունեցող 91-ամյա կինն այսօր դուրս է գրվել

21:45, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
Թոքերի 70% ախտահարում ունեցող 91-ամյա կինն այսօր դուրս է գրվել

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը գրում է. «Սրբուհի տատիկն է` 91 տարեկան։ Նա այսօր դուրս գրվեց բժշկական կենտրոնից։ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%-ը։
     Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից»:

| | |
3434 | 0
Facebook