Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ճանապարհային նոր նշաններ են հայտնվելու Հայաստանում

21:15, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
Ճանապարհային նոր նշաններ են հայտնվելու Հայաստանում

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը համալրվելու է։
     Այսպիսով, ավելանալու են մի քանի նշաններ՝ լրացուցիչ տեղեկատվության ցուցակներում։

Տեղադրվելու են «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ», «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» և «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ» նշանները։

«Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվելու է 6.4 նշանի հետ և ցույց է տալու, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն զբոսաշրջային ավտոբուսները:

«Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» ցուցանակը կիրառվելու է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալու, որ 3.27-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսների վրա:
     «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվելու է 6.4 նշանի հետ և ցույց է տալու, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցները:

12696 | 0
Facebook