Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Այս տարբերակի դեպքում Հրայր Թովմասյանը չի լինի ՍԴ նախագահ». Ռուբեն Ռուբինյան

20:45, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
«Այս տարբերակի դեպքում Հրայր Թովմասյանը չի լինի ՍԴ նախագահ». Ռուբեն Ռուբինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է ՀՀ-ում սահմանադրական ճգնաժամը լուծելու մեխանիզմներին:

«Սցենարը Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարանի իրագործումն է փաստացի: Այսինքն՝ անել այնպես, որ Սահմանադրական դատարանի անդամները կամ դատավորները պաշտոնավարեն այնքան, որքան դա նախատեսված է Սահմանադրությամբ: Այսինքն, այն ՍԴ դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, դադարեն պաշտոնավարել, այն դատավորները, որոնք չեն պաշտոնավարել 12 տարի, որոնց ժամկետը 12-ամյա չի լրացել, չեն պաշտոնավարի մինչև թոշակը, այսինքն, նրանք նույնպես կպաշտոնավարեն 12 տարի: Բացի այս, քանի որ մենք ունենք իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվել է ոչ թե վեց տարով, այլ մինչև թոշակի անցնելը, և ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորների թվից և կողմից, այլ՝ Ազգային ժողովի կողմից, սա նույնպես կփոխվի, և Սահմանադրական դատարանի դատավորները, եթե մենք գնանք այս նախանշված ճանապարհով, կընտրեն նոր նախագահ Սահմանադրական դատարանի՝ վեց տարով: Սա է, մեծ հաշվով, լուծման ճանապարհը, և բնականաբար, այս լուծումը նաև ենթադրում է մեր միջազգային գործընկերների և առաջին հերթին Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցություն: Հենց այս համատեքստում է արդարադատության նախարարը հարցեր ուղղել Վենետիկի հանձնաժողովին: Բնականաբար, այս հնարավոր լուծումն իր ծավալով նույնական մեր կողմից չէ առաջարկված նախնական լուծման հետ, բայց այն ըստ էության լուծում է համար մեկ խնդիրը, այն է՝ թղթի վրա նկարագրված Սահմանադրական դատարանը դարձնել իրականություն»,- ասել է Ռուբինյանը:

Նրա խոսքով` վերոնշյալ հնարավոր տարբերակի դեպքում Հրայր Թովմասյանը կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, և նոր նախագահ կընտրեն անդամները կամ դատավորները:

Մանրամասները` տեսանյութում:

«Այս տարբերակի դեպքում Հրայր Թովմասյանը չի լինի ՍԴ նախագահ». Ռուբեն Ռուբինյան
| | |
4311 | 1
Facebook