Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Իրադարձություններ

Վարկեր ձևակերպելիս խարդախություններ կատարած անձը հայտնաբերվել և կալանավորվել է

20:30, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
Վարկեր ձևակերպելիս խարդախություններ կատարած անձը հայտնաբերվել և կալանավորվել է

Ապրիլի 15-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձը վարկ ձևակերպելու հարցում օգնելու պատրվակով իրենից վերցրել է 150.000 դրամ, սակայն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է գումարին և դիմել փախուստի: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
     Ապրիլի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ոմն Գուրգեն վարկ ձևակերպելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է գումար և հեռացել:
     Մայիսի 6-ին մի տղամարդ ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ ապրիլի 22-ին վարկային կազմակերպության աշխատակից ոմն Արտակ բջջային հեռախոսների խանութից իր անվամբ ապառիկ կարգով վերցրել է «Այֆոն 11» բջջային հեռախոս և խաբեությամբ հեռացել:
     Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված բոլոր հանցագործությունները մի մարդու ձեռքի գործն են։ Իրավապահների տեսադաշտում է հայտնվել մայրաքաղաքի 25-ամյա մի բնակիչ։ Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
     Ոստիկանների միջոցառումներին զուգահեռ ստացվեց նմանատիպ ևս 13 ահազանգ։ Ձեռագիրը նույնն էր։ Տարբեր անուններով հանդես եկող երիտասարդը քաղաքացիներից հափշտակում էր փող կամ բջջային հեռախոս։

Խարդախությունները կատարելու կասկածանքով Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Երևանի 25-ամյա մի բնակիչ։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Հարուցվել է քրեական գործ։ Երիտասարդը կալանավորված է։
     Կատարվում է նախաքննություն։

Վարկեր ձևակերպելիս խարդախություններ կատարած անձը հայտնաբերվել և կալանավորվել է
| | |
1918 | 0
Facebook