Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առաջին անգամ նորածնին փոխպատվաստել են ցողունային բջիջներ

16:35, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
Առաջին անգամ նորածնին փոխպատվաստել են ցողունային բջիջներ

Ճապոնիայի Երեխաների առողջության և զարգացման ազգային կենտրոնի աշխատակիցները, պատմության մեջ առաջին անգամ, նորածնին ցողունային բջիջներ են փոխպատվաստել, գրում է Gazeta-ն: Վիրահատության պահին փոքրիկը եղել է ընդամենը վեց օրական: Երեխան տառապել է միզուղիների ցիկլի խանգարմամբ՝ լյարդում սպիտակուցների նյութափոխանակության խախտման պատճառով: Նման դեպքերում հիվանդներին անհրաժեշտ է լինում լյարդի փոխպատվաստում, սակայն միայն երեք ամսականից մեծ հիվանդների դեպքում է կատարվում նման միջամտությունը: Ճապոնացի բժիշկները որոշել են ցողունային բջիջները փոխպատվաստել: Ճապոնացի բժիշկները կշարունակեն ուսումնասիրել այս մեթոդը` ավելի ընդլայնելով նման մեթոդի կիրառումը:

10770 | 0
Facebook