Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանը #COVID_19 կորոնավիրուսի օգնությամբ ազատվում է փախստականներից․ #WSJ

17:20, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
Հունաստանը #COVID_19 կորոնավիրուսի օգնությամբ ազատվում է փախստականներից․ #WSJ

Հունաստանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, ազատվում է փախստականներից՝ նրանց արտաքսելով Թուրքիա, գրում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ Հունաստանի ոստիկանությունը, պատճառաբանելով COVID-19-ի դեմ պայքարը, փախստականներին բռնի արտաքսում է Թուրքիա: Այս մասին են վկայում «Border Violence Observation Network» իրավապաշտպան կազմակերպության տվյալները:

Մարտի վերջից առնվազն 250 փախստական ստիպված է եղել հեռանալ Հունաստանից: Վտարվածների ցանկում են հայտնվել նաև նրանք, ովքեր արդեն դիմել են ապաստան ստանալու համար:

Իրավապաշտպանները կարծում են, որ Թուրքիա արտաքսված փախստականների թիվը հավանաբար ավելի շատ է, քան ներկայացված է զեկույցում: Հունաստանի կառավարության պաշտոնատար անձինք հերքում են նման տեղեկատվությունը:

10491 | 0
Facebook