Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի իշխանությունները կարող էին կանխել 54 հազար մարդու մահ. #NYT

01:35, ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ.
ԱՄՆ-ի իշխանությունները կարող էին կանխել 54 հազար մարդու մահ. #NYT

Ամերիկացի հետազոտողները կարծում են, որ ԱՄՆ-ի իշխանությունները կարող էին խուսափել երկրում նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով մոտ 54 հազար մահվան դեպքերից, եթե նրանք երկու շաբաթ շուտ սկսեին իրականացնել սանիտարական միջոցառումները, գրում է The New York Times-ը:
     Կոլումբիայի համալսարանի մասնագետները՝ վարակիչ հիվանդությունների մասնագետ Ջեֆրի Շեյմանի գլխավորությամբ, մշակել են համակարգչային մոդել, որը, ըստ նրանց, թույլ է տալիս գնահատել մարտի կեսերին Միացյալ Նահանգներում ներդրված միջոցառումների ազդեցությունը, որոնք պետք է կանխեին համավարակի տարածումը: Հետազոտողները նշում են, որ մինչև մայիսի 3-ն ԱՄՆ-ում 65307 մարդ մահացել է կորոնավիրուսից: Եթե այդ սահմանափակումները գործարկվեին մեկ շաբաթ շուտ, ապա երկրում կմահանար 36 հազար ավելի քիչ մարդ: Եթե սահմանափակիչ միջոցառումները ձեռնարկվեին 2 շաբաթ շուտ, ապա 54 հազար մարդ կխուսափեր մահից:

11143 | 0
Facebook