Խնդրում ենք սպասել...

Համացանց

2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի վիճակը կայունացել է

13:35, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի վիճակը կայունացել է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ը հաղորդագրություն է տարածել․ «Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է, առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ 2-րդ հարկի պատուհանից ընկնելուց հետո երեխային տեղի ԲԿ-ում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, որից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել էին Երևան: Առկա էր համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ»:

| | |
2135 | 0
Facebook
COMMENT.am