Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բանգլադեշի ընկերությունն առաջինը կլինի աշխարհում, որը #Remdesivir-ը կվաճառի առանց արտոնագրի

15:45, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
Բանգլադեշի ընկերությունն առաջինը կլինի աշխարհում, որը #Remdesivir-ը կվաճառի առանց արտոնագրի

Բանգլադեշի «Beximco Pharmaceuticals» դեղագործական ընկերությունը կլինի աշխարհում առաջինը, որը կվաճառի Remdesivir-ն առանց արտոնագրի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին: Նշվում է, ընկերությունն այս դեղամիջոցը կտրամադրի պետական հիվանդանոցներին կորոնավիրուսով հիվանդներին անվճար բուժելու համար, մինչդեռ մասնավոր կլինիկաները կկարողանան դեղամիջոցը ձեռք բերել յուրաքանչյուր սրվակը մոտ 71 դոլարով:

Հիվանդության ծանր դեպքերում անհրաժեշտ կլինի մինչև 6 սրվակ դեղամիջոց: Beximco-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ ընկերությունն արդեն հայտեր է ստանում այլ երկրներից և մտադիր է այն արտահանել:

9981 | 0
Facebook