Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»․ վարչապետ

10:45, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
«Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»․ վարչապետ

Կառավարությունը հաստատեց բուհերի 2020-2021 ուստարվա ընդունելության կարգը։ «Գրեթե ամբողջությամբ փոխել ենք այս տարվա ընդունելության կարգն ու հարմարացրել էն պայմաններին, որ ստացել ենք պարետատնից ու ԱՆ-ից։ Որոշում է կայացվել, որ բուհերի ընդունելությունը կլինի մեկ քննությամբ»,- Կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հիմա դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»,- ասաց վարչապետը։

Նախարարը տեղեկացրեց, որ դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, իսկ ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»․ վարչապետ
| | |
4671 | 1
Facebook
COMMENT.am