Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արձանագրվել է 70 մահ, 335 նոր դեպք․ մեր գործերը լավ չեն»․ վարչապետ

10:10, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
«Արձանագրվել է 70 մահ, 335 նոր դեպք․ մեր գործերը լավ չեն»․ վարչապետ

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Մեր գործերը լավ չեն․ երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, մահերի թիվը հասել է 70-ի։ Տեղեկանք էի ուզել հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ ու զարմանալի փաստեր իմացա․ նույնիսկ քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար։ Մենք որևէ ոչ ստույգ տեղեկություն հանրությանը չենք հայտնել ու մեր կառավարությունը մանիպուլյատիվ որևէ տեղեկություն չի փոխանցել հանրությանը։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, ու պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք՝ այն հսկողության տակ առնելու համար, որպեսզի նորից չգնանք ծայրահեղ սահմանափակումների։ Պետք է կարանտինային պայմաններ ապահովենք՝ առանց կարանտին հայտարարելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ այս պահի դրությամբ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ այս պահի դրությամբ
«Արձանագրվել է 70 մահ, 335 նոր դեպք․ մեր գործերը լավ չեն»․ վարչապետ
37716 | 1
Facebook