Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկավորում են միայն իրենց յուրայիններին»․ Սարգիս Ալեքսանյան

09:25, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
«Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկավորում են միայն իրենց յուրայիններին»․ Սարգիս Ալեքսանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժգոհություններ եմ ստանում գյուղատնտեսական վարկերի տրամադրման շուրջ: Գյուղատնտեսները բողոքում են, որ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկավորում են միայն իրենց յուրայիններին և առաջնայնությունը տալիս են միայն այդ հանգամանքին` առանց հաշվի առնելու վարկային հայտ ներկայացնողի վարկունակությունը:
     Հրավիրում եմ Էկոնոմիկայի նախարարության և բանկերի ու վարկային կազմակերպությունների կառավարիչների ուշադրությունն այս խնդրին: Ուսումնասիրեք ձեր մարզային մասնաճյուղերի կառավարիչների և բավարարած հայտատուների փոխկապակցվածությունը, համեմատեք վարկ ստացողի և չստացողի ռիսկայինությունը:
     Նրանք, ովքեր հանդիպել են այսպիսի առերևույթ անարդարության, խնդրում եմ, տեղեկացրեք ինձ: Կարող եք նաև անձնական նամակով գրել, եթե, իհարկե, չեք ցանկանում հանրայնացնել Ձեր ով լինելը»։

| | |
2532 | 0
Facebook
COMMENT.am