Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հունիսի կեսերին վարակվածների թիվը կարող է հասնել 20 հազարի, եթե ոչինչ չփոխենք». վարչապետ

22:30, չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ.
«Հունիսի կեսերին վարակվածների թիվը կարող է հասնել 20 հազարի, եթե ոչինչ չփոխենք». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող:

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք՝ մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և առավել ևս՝ դրանց կիրառման որակը և ծավալը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հունիսի կեսերին վարակվածների թիվը կարող է հասնել 20 հազարի, եթե ոչինչ չփոխենք». վարչապետ
| | |
3688 | 1
Facebook